Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքական լիրան հասել է դոլարի նկատմամբ բոլոր ժամանակների ամենացածր մակարդակին

Թուրքական լիրան հասել է դոլարի նկատմամբ բոլոր ժամանակների ամենացածր մակարդակին
26.10.2020 | 22:12

Թուրքական լիրան երկուշաբթի կրկին անկում է գրանցել և հասել բոլոր ժամանակների իր ամենացածր մակարդակին ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 8.0:


Դա տեղի է ունեցել, երբ անցյալ շաբաթ Կենտրոնական բանկը պահպանել է տոկոսադրույքը՝ անշարժ գույքի տատանումների բարձրացման սպասումներին հակառակ, գրում է Al-Arabiya-ն: Լիրան այս տարի կորցրել է իր արժեքի 25 տոկոսը ամերիկյան արժույթի նկատմամբ: Ակնկալվում էր, որ անցյալ հինգշաբթի Կենտրոնական բանկը կբարձրացնի տոկոսադրույքները 175 բազային կետով մինչև 12 տոկոս` լիրայի անկման ֆոնին, որն առաջացել էր բարձր գնաճի և Կենտրոնական բանկի արտարժույթի վատ պահուստների մտավախությունների պատճառով:

Դիտվել է՝ 5475

Մեկնաբանություններ